17/10/2019 19:23
Թունիսը նոր նախագահ ունի
Անկախ թեկնածու Քայիս Սայիդը, որը քվեարկության երկրորդ փուլում հավաքել է ընտրողների ձայների 72 տոկոսը, ընտրվել է Թունիսի նախագահ, հայտարարել է Ընտրությունների բարձրագույն անկախ հանձնաժողովը (ԸԲԱՀ), որը կատարում է Թունիսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթները:
«Նախագահական ընտրություններում հաղթել է Քայիս Սայիդը, որը հավաքել է ընտրողների ձայների 72 տոկոսը», - ասել է ԸԲԱՀ-ի ներկայացուցիչը մամուլի ասուլիսում:
Պետության բարձրագույն պետական պաշտոնին հավակնում էին քվեարկության առաջին փուլում առավել մեծ թվով ձայներ հավաքած երկու թեկնածուները՝ Սայիդը և «Թունիսի սիրտը» կուսակցության առաջնորդ մեդիամագնատ Նաբիլ Քարուին, որը քվեարկության նախաշեմին ազատ էր արձակվել բանտից, որտեղ հայտնվել էր կոռուպցիայի և ֆինանսական մեքենայությունների մեղադրանքներով: