17/10/2019 12:23
Թուրքիան հայտարարել է Սիրիայում գործողությունների ընթացքում 673 գրոհայինի չեզոքացնելու մասին
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի հյուսիսում գործողությունների սկսվելուց ի վեր քրդական ուժերի 673 անդամի չեզոքացնելու մասին:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր «637 ահաբեկչի» չեզոքացման մասին:
Հոկտեմբերի 9-ին Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողությունը սկսելու մասին, որն ուղղված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման դեմ: