17/10/2019 13:12
Ֆիլիպինների նախագահը մոտոցիկլետից ընկել է
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն թեթև վնասվածքներ է ստացել՝ Մանիլայում նախագահական նստավայրի տարածքում մոտոցիկլետից ընկնելու հետևանքով: Նա երկանիվ փոխադրամիջոցի վրա կորցրել էր հավասարակշռությունը:
Դեպքը տեղի է ունեցել Մալաքանյանք պալատական համալիրի տարածքում` նախօրեին: Նախագահի խոսնակ Սալվադոր Պանելոն հայտնել է, որ 74-ամյա Դուտերտեն ընկել է մոտոցիկլետից: Ինչպես բացատրել է նախագահի անվտանգության խմբի ղեկավար Խոզե Նիեմբրան, տեղի է ունեցել ընդամենը երկու աննշան դեպք. երկրորդում Դուտերտեն կորցրել է հավասարակշռություն, երբ կայանում էր մոտոցիկլետը, նրա կոշիկը ոտքից դուրս է թռչել:
«Նախագահը ընկել է իր մոտոցիկլետից, երբ կորցրել է կոշիկը: Արդյունքում թեթև վնասվածքներ է ստացել», - ասել է Պանելոն: