17/10/2019 12:24
Մոտ 24 միլիոն դրամ՝ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի համար
Կառավարության այսօրվա նիստում կայացվեց որոշում, ըստ որի՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվում է 23.9 միլիոն դրամ՝ Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր պատրաստելու նպատակով։
«Սա երկրորդ լուրջ քայլն է դեպի երկար սպասված մարզահամալիրի կառուցումը։ Այսպիսով, արդեն իսկ հանրությանը ներկայացված էսքիզային նախագծի հիման վրա կկատարվի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստում, իսկ արդեն 2020 թվականի ձմեռային ամիսների ավարտից հետո անմիջապես նախատեսվում է սկսել բուն շինարարական աշխատանքները»,-Facebook-յան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը: