Չեմ կիսում կառավարության քաղաքականությունը. Սարհատ Պետրոսյանը լքում է պաշտոնը

18/10/2019 17:17

Չեմ կիսում կառավարության քաղաքականությունը. Սարհատ Պետրոսյանը լքում է պաշտոնը


Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։

«Ուզում եմ տեղեկացնել, որ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը։ Հուսով եմ, որ արդեն հանրային այս հայտարարությունից հետո կառավարության առաջիկա նիստում կբավարարվի խնդրանքս։

Գտնում եմ, որ հետհեղափոխական Հայաստանում կարևոր է, որ յուրաքանչյուր պաշտոնյա իր հրաժարականի պատճառները ներկայացնի հանրությանը, իհարկե, եթե դրանք հրապարակման ենթակա են: Ինչպես նաև հավատացած եմ, որ կառավարման որոշակի մակարդակներում կոնկրետ ոլորտի և հարակից ոլորտների զարգացման վերաբերյալ պետք է համընդհանուր տեսլական լինի, որը տվյալ դեպքում, փաստորեն, առկա չէ, ուստի նաև այդ պատճառով եմ իմ պաշտոնավարումը համարում աննպատակահարմար։

Ցավով պետք է նշեմ, որ նախորդ մեկուկես տարում ինձ չհաջողվեց վարչապետին ու կառավարությանը ներկայացնել մեր բնագավառում առկա խորքային խնդիրների ամբողջ լրջությունն և դրանց լուծման իմ տեսլականի մրցունակությունն ու երկարաժամկետ կտրվածքով տնտեսական արդյունքը։ Չնայած անշարժ գույքի շուկայում մեր արձանագրած աննախադեպ ակտիվությանը, քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք՝ հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների (ի դեպ, վերջինս այս պահին հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը) քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների։ «Քաղաքաշինության բնագավառ» ասելով խնդրում եմ հասկանալ այն բառիս ամենալայն իմաստով՝ տարածական պլանավորումից մինչև կադաստր ու շինարարական թույլտվությունների համակարգ, հողային քաղաքականությունից մինչև պատմական միջավայրերում խոշոր միջամտությունները, զբոսաշրջային ենթակառուցվածքները։

Ինչպես մինչև նշանակումս, այնպես էլ որպես պետական պաշտոնյա, փորձել եմ նույն սկզբունքայնությամբ մատնանշել բնագավառում առկա խնդիրները։ Սակայն այս պահին կարող եմ ասել, որ դրանք ունեցել են միայն դրվագային ազդեցություն։ Եվ ես որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից, ապա նույնկերպ՝ հանրային դաշտում, իսկ ավելի ուշ՝ որպես փորձագետ։ Կարծում եմ, որ ապագայում առիթ կլինի այս ամենին անդրադառնալու առանձին-առանձին՝ պահպանելով ծառայողական ու գաղտնիք պարունակող մյուս տեղեկությունները չհրապարակելու օրենսդրական պահանջը և էթիկայի նորմերը։

Այնուամենայնիվ, նախորդ ավելի քան մեկ տարվա աշխատանքը որպես Կադաստրի կոմիտեի ղեկավար ինձ համար պատվաբեր, ուսուցողական, հետաքրքիր, ինչպես նաև պատասխանատու շրջան էր, ուստի ցանկանում եմ.

Շնորհակալություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար և հաստատել իմ սատարումը նրա բերած փոփոխություններին, չնայած տարբեր դրվագներում ունեցել եմ և ունեմ ներքին անհամաձայնություններ։ Այն անհավատալի փոփոխությունը, որը նա բերեց մեր իրականություն, փոխեց մեր ողջ մտածողությունն ու ապացուցեց, որ նախորդիվ համընդհանուր ներդրված քաղաքացիական ջանքերն իզուր չէին։ Հուսով եմ, որ արդարացրել եմ վարչապետի սպասելիքներն, ու չեն եղել մեծ դժգոհություններ իմ աշխատանքից։

Շնորհակալություն հայտնել կառավարության ու վարչապետի աշխատակազմի բոլոր այն գործընկերներիս, որոնց հետ ունեցել եմ արդյունավետ համագործակցություն և ջերմ հարաբերություններ։

#ՆորԿադաստր-ի բարեփոխումների գործում ինձ միացած ազնիվ, նվիրված ու արհեստավարժ գործընկերներիս, որոնք ինձ ուժ ու հույս տվեցին, որ այս դիմումն ավելի վաղ չներկայացնեմ. որոնք սեփական փորձով ապացուցեցին, որ անձնական բարեկեցության ու ընտանիքի հետ անցկացնելիք ժամանակի հաշվին իրենց նպաստն են բերում նոր իրողությունների պայմաններում երկրում բարենպաստ փոփոխությունների համընդհանուր գործին։ Հիմնականում նրանց շնորհիվ հնարավոր դարձավ այս կարճ ժամանակաշրջանում արձանագրել այն արդյունքները, որոնցով կարող եմ հպարտանալ միայն։

Կադաստրի կոմիտեի այն բոլոր աշխատակիցներին, որոնք իրենց փորձով ու նվիրումով սատարեցին իմ նախաձեռնություններին, որոնք օգնեցին հղկել իմ հավակնոտ բարեփոխումները, որոնք, հույս ունեմ, որ ինչ-որ կերպ կապահովեն այդ ամենի շարունակականությունն ու թույլ չեն տա նախկին կոռումպացված ու անտարբեր համակարգի վերադարձը։

Բոլոր այն անձանց, որոնք իրենց խորհուրդներով, քաջալերանքով, քննադատությամբ (երբեմն՝ պատերի տակ արած բամբասանքով) օգնեցին մեզ աշխատել, չսխալվել և ուղղել սխալները. հավատացե'ք, դրանք բոլորն ունեցել են իրենց ազդեցությունն ու ներգործությունը մեր ամենօրյա աշխատանքում։

Հույս ունեմ, որ ընտանիքիս հետ հանգստանալուց հետո, իմ մասնագիտական փորձով, միգուցե նաև հանրային փորձագիտական դիրքերից կկարողանամ իմ ներդրումն ունենալ ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Դրանով փորձելու եմ ամեն կերպ թույլ չտալ նոր սխալներ, ինչպես նաև ուղղել արդեն թույլ տրված ուղղելի սխալները։ Հավատացած եմ, որ հեղափոխության երկարաժամկետ հաջողությունն ու բարեփոխումների իրական ինստիտուցիոնալացումը նույնքան կարևոր են, ինչքան հենց բուն հեղափոխությունը, ու դրանում բոլորս պետք է ունենանք մեր մասնաբաժինը՝ անկախ մեր կարգավիճակից։

Իմ այս հրաժարականի հայտարարությունը ներկայացնում է ողջ եղելությունը և ունի միայն մասնագիտական պատճառներ՝ պայմանավորված տարվող ոլորտային քաղաքականությամբ։ Եվ թող ոչ ոք չփորձի ինչ-ինչ քաղաքական նկատառումներով օգտագործել այն և այս ամենի մեջ չփնտրի ընտանեկան-ազգակցական կապերով պայմանավորված ինչ-ինչ պատճառներ. մենք բազմիցս ենք ապացուցել, որ ի տարբերություն շատերի, հեռու ենք շահադիտական նեղ ընտանեկան կլանային հարաբերություններից, և յուրաքանչյուրս միշտ անկաշկանդ հայտնել է իր անձնական դիրքորոշումը՝ հիմնված իր քաղաքական տեսլականի վրա: Ես շարունակում եմ 2018-ի փոփոխությունները համարել հայ ժողովրդի արդի շրջանի կարևորագույն ձեռքբերումներից, որոնք պետք է պահպանել, զարգացնել ու տարածել՝ անհայրենիք բախտախնդիրներին թույլ չտալով վարկաբեկել այն կամ օգտագործել անձնական բարեկեցության համար»,-Facebook-յան իր էջում գրել է Պետրոսյանը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:35 Հայ ժողովրդի հավաքական մեղքը մեկն է՝ Նիկոլը դեռ վարչապետ է․ Գոնե գալիք տարի այդ մեղքը պիտի քավել․ Աշոտյան Այսօր, 21:09 Հայ շախմատիստների արդյունքները աշխարհի արագ շախմատի առաջնությունում Այսօր, 20:23 Կինոն ձևավորում է մտածելակերպ․ Ժաննա Անդրեասյան Այսօր, 19:43 Ձվից ալերգիան ու դրանից բխող բարդությունները՝ երեխաների մոտ Այսօր, 19:14 Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի խախտման դեպքում կարգելվի այդ արտադրանքի վաճառքը․ նախագիծ Այսօր, 18:29 Նիկոլն իր քայլով միավորեց երեք նախագահների թիմերին․ Արմեն Աշոտյան Այսօր, 17:55 Խոր ցավով տեղեկացա Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան մասին Այսօր, 17:51 Պուտինն Ալիևից ներողություն է խնդրել, որ ադրբեջանական ինքնաթիռն աղետի է ենթարկվել Ռուսաստանի օդային տարածքում Այսօր, 17:24 Ձերբակալություն Իջևան քաղաքում․ փորձել են մաքսանենգ ճանապարհով մեծ քանակի թմրանյութ տեղափոխել Այսօր, 16:51 Վթար՝ Գյումրի-Մայիսյան ճանապարհին. զոհեր կան Այսօր, 16:14 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Վրաստանում․ զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու մարզերում Այսօր, 15:58 Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր Այսօր, 15:43 Փաշինյանի քարոզչությունը կարող է թվալ ապուշություն, բայց այդ ապուշությունն արժեքային դաշտն ամբողջովին քանդել է․ Մարինե Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 15:30 Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության քաղաքականության՝ մարդիկ, օրինակ, կարող են բոյկոտել Հ1-ը․ Ռուբեն վարդապետ Զարգարյան (Տեսանյութ) Այսօր, 15:12 Սպասվում է բուք, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակը՝ Հայաստանում Այսօր, 14:43 Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հերթական հողամասերը վերադարձվել են պետությանը Այսօր, 14:29 Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան Այսօր, 14:00 Ջերմուկը, թերևս, ամենաճիշտ վայրերից մեկն է արվեստն ու երաժշտությունը հնչեցնելու համար. Ժաննա Անդրեասյան Այսօր, 13:50 ՀԱՕԿ-ն ու «Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը» գործակցության հուշագիր են կնքել (Տեսանյութ) Այսօր, 13:46 Քովիդ թեստիս պատասխանը վերջապես վերջնականապես բացասական է. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:19 Ջինսե տաբատ կրելու համար Մագնուս Կարլսենը հեռացվել է շախմատի առաջնությունից Այսօր, 12:45 «Լինել առավել զգոն». ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության Այսօր, 12:21 Իրանից Հայաստան վերադարձող ավտոբուսը, որում եղել է 25 ուղևոր, Սիսիան-Լծեն ճանապարհին կողաշրջվել է Այսօր, 12:16 «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամն» ամփոփում է 2024 թվականի արդյունքները (տեսանյութեր) Այսօր, 11:54 2025 թվականը դիմավորելու ենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:44 «Եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը». Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների աճ Այսօր, 11:14 Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորակը Այսօր, 11:10 Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը չի վերադառնա Մինսկ Այսօր, 11:01 Ձյան հետևանքները. արգելափակումից դուրս է բերվել 35 տրանսպորտային միջոց, 48 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն (Տեսանյութ) Այսօր, 10:32 Հունվարի 11-13-ը Արմավիրի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 10:29 Տիգրան Ավինյանը Վեդիին «շռայլ նվեր» է արել. Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել, որ խնդրանքը չի մերժել Այսօր, 10:19 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 10:05 Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:42 Արդեն 16 տարի ամեն օր գրում եմ ու թու, թու, թու՝ դեռ չեմ բողոքում․ Փաշինյան Այսօր, 09:21 «Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել Այսօր, 09:16 «Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը Այսօր, 09:14 «Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում Այսօր, 09:11 «Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա Այսօր, 09:08 «Փաստ». Ինչու է Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել աշխատանքից Այսօր, 09:07 «Հրապարակ». Բարոյական նորմերի խախտման հարցում ՔՊ թիմում աժիոտաժ է եղել, ոմանք վախեցել են, որ իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ կհանրայնացվի 27/12/2024 22:11 Արյան մեջ կալցիումի բարձր ցուցանիշը հանգեցնում է հիպերկալցեմիայի 27/12/2024 21:52 Անասունները փախել են գոմից, անասնապահը խաբել է, թե գողացել են 27/12/2024 21:32 Գերմանիայի նախագահը ցրեց Բունդեսթագը, արտահերթ ընտրություններ կանցկացնեն 27/12/2024 21:05 «Ծնվել եմ Արցախում». ծրագիր Արցախից տեղահանված տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ 27/12/2024 20:45 Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Վայոց ձորում ձյուն է տեղում 27/12/2024 20:29 Հայաստանից Ռուսաստան ավիաչվերթները կիրականացվեն ըստ գրաֆիկի, Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը չի սահմանափակվի․ ՏԿԵՆ 27/12/2024 20:14 Սրատուտային վարակի՝ էնտերոբիոզի առաջացման պատճառներն ու ռիսկի գործոնները 27/12/2024 19:54 Շանթ Սարգսյանը կիսում է առաջին հորիզոնականը Վոլոդար Մուրզինի, Լենիեր Դոմինգեսի և Դանիել Նարոդիցկու հետ․ Աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրվա արդյունքները 27/12/2024 19:36 Ստեփանակերտի քաղաքապետին առաջադրված մի աբսուրդ մեղադրանքը փոխվել է մեկ այլ՝ նույնքան աբսուրդ մեղադրանքի 27/12/2024 19:15 Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավորները քննարկել են ներքաղաքական խնդիրները, արտաքին խորացող մարտահրավերները 27/12/2024 19:01 Հայաստանի կառավարությունը 2,5 միլիոն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով 27/12/2024 18:46 Հարգանք ու լավագույն ցանկություններ կարևոր առաքելություն ունեցողներին՝ դիրք պահող, երկիր պահող մարդկանց․ Տիգրան Աբրահամյան 27/12/2024 18:29 Միրզոյանը Լիտվայի արտգործնախարարի հետ քննարկել է՝ ինչպես խորացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները 27/12/2024 18:15 «Հայտ ներկայացնել և Հայաստանը դարձնել BRICS-ի գործընկեր պետություն»․ Հանրային նոր նախաձեռնություն 27/12/2024 17:58 Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար 27/12/2024 17:45 Նիդեռլանդներից Հայաստան ուղարկված ծանրոցում թմրամիջոց է հայտնաբերվել 27/12/2024 17:25 «Փաշինյանը ժողովրդի աչքերին նայելով՝ խաբում է»․ Վարդան Օսկանյանը ներկայացրեց բանակցային պրոցեսի հիմք հանդիսացող փաստաթուղթը, որում ամրագրվել էր Արցախի ինքնորոշման իրավունքը 27/12/2024 17:10 Մալաթիայի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրանյութեր, ներարկիչներ, էլեկտրոնային կշեռքներ 27/12/2024 16:56 «Չենք խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը»․ ԿԳՄՍՆ 27/12/2024 16:41 Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են ապրել 27/12/2024 16:26 «Կոչ ենք անում դատապարտել ՀՀ իշխանությունների գործողությունները»․ Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը՝ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու կապակցությամբ 27/12/2024 16:18 Կոբախիձեն բանտով է սպառնացել Զուրաբիշվիլիին, եթե վերջինս հրաժարվի լքել նախագահական նստավայրը 27/12/2024 16:07 Հենրի Ավագյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստների հնգյակում 27/12/2024 15:52 Ազատազրկված անձանց հարազատներին խնդրում ենք հանձնուքները հնարավորինս շուտ փոխանցել. ՔԿԾ 27/12/2024 15:33 Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2024թ․ լավագույն ֆուտզալիստ 27/12/2024 15:16 Անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում 27/12/2024 15:05 Դատախազությունն իր երկու բացառիկ լիազորությունների շրջանակում 2023-2024 թվականներին պետությանն է վերադարձրել 30 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա Վարդապետյան 27/12/2024 14:54 Հայաստանը ներկայացվել է իտալական La Repubblica պարբերականում 27/12/2024 14:45 Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզիչ 27/12/2024 14:43 Անազատության մեջ գտնվող ծնողները երեխաների համար պատրաստել էին ամանորյա անակնկալ՝ «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումը 27/12/2024 14:37 Պայթած մեքենայում վիրահատված կնոջ են թաքցրել․ մանրամասներ 27/12/2024 14:23 Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել 27/12/2024 14:11 Գառնիի սկզբնամասում տուն է այրվել, հայտնաբերվել է մոխրացած դի 27/12/2024 14:06 Սրբուհի Գալյանն ու ՌԴ դեսպանն անդրադարձեն են երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը 27/12/2024 14:01 Բլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով․ իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն․ ՊԵԿ 27/12/2024 13:59 Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ 27/12/2024 13:52 ՀՀ-ն կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար 27/12/2024 13:45 Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել են 32 լողամիջոց, 695 կգ ձուկ. ԲԸՏՄ 27/12/2024 13:36 Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը կարգելվի 6 ամիս ժամկետով 27/12/2024 13:34 9 միլիոն 338 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը, որը գտնվում է Աղավնաձորում, ամրացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին 27/12/2024 13:26 Խնդրում եմ պարզեք՝ վարչապետի տիկինը կամ, իր ասելով՝ զուգընկերը, մինչև 2018թ.-ը միայնակ մայրության թոշակ ստացե՞լ է, թե՞ ոչ. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 13:10 Արտահերթ ընտրություն, հերթական ընտրություն․ մեզ դրանք բացարձակ հետաքրքիր չեն. Սրբազան 27/12/2024 13:05 Յուրաքանչյուր հեռարձակող ինքն է որոշում, թե երբ ու ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները. Հ1-ի պարզաբանումը՝ Կաթողիկոսի ամանորյա ուղերձի վերաբերյալ 27/12/2024 13:00 Ամանորին մարզերում և Երևանում ձյուն չի գա 27/12/2024 12:52 Հայաստանում ներդված գործիքը կարճ ժամանակահատվածում ապահովել է ապօրինի ձեռք բերված գույքերի վերադարձը դեպի ՀՀ. Գալյան (Տեսանյութ) 27/12/2024 12:37 Դդմաշենի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել 27/12/2024 12:27 ԱԺ նախագահի մայրը հայհոյում և թքում է, քաղաքապետի հայրը՝ տգեղ խոսում, պատկերացրեք՝ իրենց ընտանիքներում ինչ խոսակցություններ են լինում. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 12:20 Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ 27/12/2024 12:11 Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ 27/12/2024 12:10 Այն ժամանակ, երբ կհայտարարենք հրապարակներ դուրս գալու մասին, ուրեմն ամեն ինչ վերջացած պետք է լինի. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 12:02 2024-ն աճի ու զարգացման տարի էր. նախկինում գերարագ աճից հետո վերադառնում ենք տնտեսական աճի նորմալ մակարդակին. ԿԲ նախագահ 27/12/2024 11:58 2025-ին, ըստ աստվածաշնչյան պատումի, լրանում է 7 տարվա երաշտի շրջանը, և սկսելու է առատության ու լիության շրջանը. Սրբազանն ամփոփեց տարին (Տեսանյութ) 27/12/2024 11:48 Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա Դ․ Ս․-ն իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել 27/12/2024 11:31 Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին 27/12/2024 11:25 Եվրոպան պետք է պատժվի բոլոր հասանելի միջոցներով. Մեդվեդև 27/12/2024 11:14 Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան 27/12/2024 11:12 LIVE. Բագրատ Սրբազանի տարեվերջյան ասուլիսը 27/12/2024 11:04 Ռուսաստանի մի շարք օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է 27/12/2024 10:55 Խեղկատակին լուրջ չեն վերաբերվում, հակառակ դեպքում այնպես կպատժեին, որ կերազեինք Սիրիա լինել. Դանիելյան 27/12/2024 10:48 ՊՆ-ն մրցույթ է հայտարարում