18/10/2019 09:18
«Հրապարակ». Գևորգ Կոստանյանը պատրաստվում է հիմնովին ջախջախել Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրգործը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը մոտ օրերս կխոսի Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման մասին՝ պատրաստվում է հիմնովին ջախջախել քրգործը, որը հարուցվել է երեկ։
«Կրկին գործ ունենք այն դեպքի հետ, երբ իրավակիրառ մարմինները գտնում են, թե Հայաստանում օրենսդրությունը բաղկացած է միայն քրեական օրենսդրությունից ու ոչ Սահմանադրությունից, և ապա` խիստ անընդունելի եմ համարում ՍԴ նախագահի նկատմամբ նման վերաբերմունքը, քանի որ փաստն ինքնին խախտում է ինչպես դատարանների անկախությունը, այնպես էլ իրավական պետության հիմքերն ու հենքը։
Առաջիկայում ես պատրաստվում եմ այս և երկրում տեղի ունեցող քրեական արդարադատության հարցերին անդրադառնալ խորքային-մասնագիտական և միջազգային իրավունքի տեսակետից»: Իսկ եթե մեղադրանք առաջադրվի՞ Թովմասյանին։ «ՍԴ դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու համար ՍԴ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի, սակայն այստեղ կարևոր նրբություն կա, որի մասին առաջիկայում կխոսեմ»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։