18/10/2019 17:46
Հրայր Թովմասյանի աղջիկներին հիմնականում հարցրել են սեփականության իրավունքով պատկանող գույքից. փաստաբան (Տեսանյութ)
ԱԱԾ-ում Հրայր Թովմասյանի աղջիկներին հիմնականում հարցրել են սեփականության իրավունքով պատկանող գույքից։
«Որոնք, ըստ էության, շատ չեն», - լրագրողներ հետ զրույցում ասաց աղջիկների փաստաբան Հայկ Սարգսյանը։
Նա նշեց, որ ավագ աղջկա դեպքում համապատասխան գույքն ավտոտնակ է Կենտրոն վարչական շրջանում, որը նա 2016 թվականին նվիրատվությամբ ստացել է մորաքրոջ աղջկանից։
«Կրտսեր աղջկա միակ գույքը վերաբերում է 2014 թվականի արտադրության «Nissan-sentra» ավտոմեքենային, որը նա կրկին 2016 թվականին ստացել է մորաքրոջ աղջկանից՝ որպես նվեր։ Նվերի ստացման պատճառը կայանում է նրանում, որ մորաքրոջ աղջիկը մշտական բնակության է մեկնել ԱՄՆ և որոշել է գույքը նվիրել իր երկու քույրերին», - ասաց փաստաբանը։
Հայկ Սարգսյանն ասաց, որ հարց է եղել նաև կարճ ժամանակահատվածում ավագ դստերը պատկանող «Nissan patrol» մեքենայի վերաբերյալ, որը վերջինս ապրիլյան պատերազմի օրերին նվիրել է Արցախի պաշտպանության բանակին։
Նա ասաց, որ Հրայր Թովմասյանի գործունեության հետ կապված հորն ու աղջիկներին որևէ հարց չի տրվել։