18/10/2019 15:59
ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Կիպրոսի մերձակայքում հորատման աշխատանքների համար
ԵՄ գագաթնաժողովը հաստատել է որոշում՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցների ռեժիմ մշակելու վերաբերյալ, Կիպրոսի ափերից դուրս «ապօրինի» երկրաբանական աշխատանքների պատճառով, ասվում է առաջնորդների հաստատած հայտարարության մեջ:
Թուրքիան «Յավրուզ» հորատման լողացող սարքավորում է ուղարկել հանքային հետազոտությունների համար:
Կիպրոսի Կառավարությունը դատապարտել է ծովում նոր հորատում իրականացնելու Թուրքիայի մտադրությունը:
«Եվրոպական խորհուրդը հաստատում է ԵՄ Խորհրդի եզրակացությունները (նախարարական - խմբ.) Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի հորատման ապօրինի գործունեության վերաբերյալ և հաստատում իր համերաշխությունը Կիպրոսի հետ», - ասվում է փաստաթղթում:
Այս շաբաթվա սկզբին ԵՄ արտգործնախարարները համաձայնվել էին Լյուքսեմբուրգում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ և հանձնարարել էին միջոցներ նախապատրաստել այդ գործունեությանը ներգրավված անձանց դեմ: