18/10/2019 12:58
Խոսքի ազատությունն այսօր ոտնահարվում է՝ ելնելով քաղաքական նպատակներից. Զարուհի Փոստանջյան (Տեսանյութ)
Խոսքի ազատությունն այսօր ոտնահարվում է՝ ելնելով քաղաքական նպատակներից։ Այլ կարծիքներ հնչեցնելը գործող իշխանությունների համար թույլատրելի չէ, «ՀՀ իրավական մարրտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ այսօր ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Անժելա Թովմասյանի հեղինակային հաղորդման՝ «Կենտրոն» հեռուստաալիքի եթերում այլևս չլինելու հանգամանքին։
Խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործի հարուցման և նրա հարազատներին հարցաքննության կանչելու մասին՝ բանախոսը նկատեց, որ դա բավական վտանգավոր երևույթ է։
«21-րդ դարում ինչ-որ մի բռնապետ, որը բղավում էր, որ դատավորները վնգստում են, ժողովրդի անունից ցանկանում է իր քաղաքական նպատակներն իրականացնել։ Այսօր իրավապահ մարմիններն ավելի բռնապետական են, քան` դատարանները։ Իրավապահ մարմիններն ավելի կոշտ և անօրեն են գործում, քան` դատարանները։ Իհարկե, խնդիր ունենք նաև դատարանների անկախության և արդարադատության հետ», - ասաց Զարուհի Փոստանջյանը։
Փաստաբանի համոզմամբ՝ այս տեմպերով առաջ շարժվելով՝ գործող իշխանությունը արագորեն սպառելու է իր ամբողջ գործիքակազմը՝ հայտնվելով առավել դժբախտ իրավիճակում, քան` նախորդները։