18/10/2019 13:30
Դադարեցրեք այս իրավիճակը. Ավետիք Իշխանյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին
Թե ինչքան կարող է այս իրավիճակը շարուակվել, դժվարանում եմ ասել։ Դիմում եմ ԱԺ բոլոր խմբակցություններին և անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ այս իրավիճակը դադարեցնեն, «ՀՀ իրավական մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ այսօր ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Այսօր բավականին մեծ վարկանիշ ունեցող քաղաքական ուժ կա, և նրանց աջակցող հսկայական զանգված։ Ցանկալի կլիներ, որ նրանք այս ուղղությամբ քայլեր ձեռնարկեին», - ասաց նա։
Ավելի վաղ Իշխանյանն ասել էր, որ դատարանները բացարձակապես չպետք է ենթարկվեն որևէ քաղաքական ուժի, մինչդեռ մեր մեջ այս մտայնությունը չկա։ Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ կատարվող իրադարձություններին, նա ասել էր, որ եթե Թովմասյանը ենթարկվեր, հպատակվեր նոր իշխանւթյուններին և նրանց հաճո որոշումներ կայացներ, հետապնդումները չէին լինի:
«Սա բացարձակապես անընդունելի է, շատ վտանգավորև իրավիճակ է ստեղծվում։ 37 թիվը սարսափելի է եղել։ Հրայր Թովմասյանի նկատմամբ գավառական, անձնական տեռոր է», - ասաց Ավետիք Իշխանյանը։