18/10/2019 14:34
Պուչդեմոնը հանձնվել է Բելգիայի իշխանություններին
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հանձնվել է Բելգիայի իշխանություններին այն բանից հետո, երբ Իսպանիան նրա ձերբակալման նոր որոշում է կայացրել նրա 12 նախկին գործընկերների դատավճռի կայացումից հետո, հայտնում է «Catalan News»-ը:
Պուչդեմոնը ներկայացել է բելգիական իշխանություններին իրավաբանների ուղեկցությամբ։
Նրան տեղափոխել են դատարան, որտեղ նա հիշեցրել է պատգամավորական անձեռնմխելիության մասին:
Բելգիայի դատարանը որոշել է դեռ չկալանավորել քաղաքական գործչին: