18/10/2019 18:44
ԵՄ գագաթնաժողովը Լագարդին հաստատել է ԵԿԲ նոր ղեկավարի պաշտոնում
Եվրամիության գագաթնաժողովն ուրբաթ օրը Քրիստին Լագարդին հաստատել է Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) նոր ղեկավարի պաշտոնում, հայտնել է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը:
«Այսօր Եվրոպական խորհուրդը Քրիստին Լագարդին ութ տարի ժամկետով նշանակել է Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ», - ասված է գագաթնաժողովում տարածված հաղորդագրության մեջ:
Լագարդը Մարիո Դրագիին կփոխարինի 2019 թվականի նոյեմբերի 1-ից: Նրա թեկնածությունը ԵՄ-ի ղեկավարների հետ արդեն համաձայնեցված էր հուլիսին կայացած գագաթնաժողովում: