18/10/2019 12:42
Հայաստանում ներպետական օրենքներն ու Սահմանադրությունն այն չեն. Լարիսա Ալավերդյան
Նախկինում շատ ենք պայքարել արդար դատավարության գործընթացների համար։ Գործ ենք ունեցել մի իշխանության հետ, որն անընդհատ մերժել է մեզ, «ՀՀ իրավական մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Հիմա դա արվում է հաճույքով, ցուցադրական՝ ի նշան և ի «դաստիարակության» հասարակության։ Դա արվում է հայտնի մանիպուլյատիվ տեխնոլոգիաներվ, որպեսզի ազդեն հանրային գիտակցության վրա։ Ուզում են բերել նրան, որ այս ամենը կարող է տեղի ունենալ, որովհետև հեղափոխական անհրաժեշտություն է։ Համոզված եմ, որ եթե չկարողանանք դիմադրել իրավունքների այդ «հաճույքով» ոտնահարումներին, պետք է խոստովանենք, որ 30 տարիների ընթացքում արածը չենք կարողանում արժևորել և գնահատել»,- ասաց բանախոսը։
Լարիսա Ալավերդյանը նաև համոզմունք հայտնեց, որ Հայաստանում ներպետական օրենքներն ու Սահմանադրությունն «այն չեն»։