18/10/2019 15:21
Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցողը ժողովրդավարական պետության հետ որևէ առնչություն չունի. Լիլիթ Գալստյան (Տեսանյութ)
Ամբողջ գործընթացը, որում հայտնվել է ՍԴ-ն և հատկապես՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ինձ հիշեցնում է 1937 թվականը, որովհետև սա 37 թվականի գործիքակազմից օգտված մեթոդաբանություն է, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց դաշնակցական գործիչ Լիլիթ Գալստյանը։
«Սա պարզապես քաղաքական ճնշում է, արդեն վերածվել է մարդկային ճնշման, և ուղղակի աներևակայելի է՝ ինչ կարմիր գծեր են հատվում։ Սա պարզապես մարդկային և բարոյական չէ։ Մենք մտնում ենք մի քաղաքական մշակույթի մեջ, որը խստորեն վտանգում է Հայաստանի ապագան և ժողովրդավարական պետության հետ որևէ առնչություն չունի։ Սա կապ չունի սիրո, թավիշի, հանդուրժողականության լոզունգների հետ», - ասաց նա։