18/10/2019 09:38
Ռուբեն Մելիքյանն իրավապաշտպաններին կոչ է անում Հրայր Թովմասյանի դուստրերի հարցաքննության ժամանակ հավաքվել ԱԱԾ շենքի մոտ (տեսանյութ)
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «իրավական մշակույթի ազատ անկմամբ մտահոգ» իրավաբաններին և այլ քաղաքացիների հրավիրում է Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ։
«14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց։ Իրավական ու բարոյական կարմիր գծերը չպետք է տրորվեն։ Հուսով եմ՝ նույն ժամին նույն տեղում կլինեն գործընկեր իրավապաշտպաններ, իրավական մշակույթի ազատ անկմամբ մտահոգ իրավաբաններ և այլ քաղաքացիներ»,-Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց Մելիքյանը։
Նա նշեց, թե իր այս քայլը կապված է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հրավիրելու հետ։
«Սա հարց է, որը վերաբերում է ոչ միայն այսօրվան, այլ նաև վաղվան»,-ասաց Ռ. Մելիքյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։