18/10/2019 13:03
Թուրքիան վերսկսել է Սիրիայում ռազմական գործողությունը՝ չնայած ԱՄՆ-ի հետ համաձայնության
Թուրքիայի զինված ուժերը ուրբաթ օրը վերսկսել են հարձակումները Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս էլ Այն քաղաքի վրա՝ չնայած ժամանակավոր հրադադարի շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնության, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ քաղաքում վերսկսվել են գնդակոծություններն ու բախումները, կրակոցներ են հնչել և ծուխ է տեսանելի եղել մի քանի թաղամասերում:
Թուրքիայի իշխանությունները դեռեւս չեն մեկնաբանում այդ տեղեկությունը:
Նախօրեին ԱՄՆ-ն և Թուրքիան Անկարայում բանակցությունների արդյունքներով Սիրիայի հյուսիսում թուրքական գործողությունների դադարեցման մոտ համաձայնության էին հասել: Թուրքիան համաձայնել էր 120 ժամով դադարեցնել կրակը, որպեսզի «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կոալիցիայի քրդական ստորաբաժանումները լքեին Անկարայի կողմից ստեղծվող անվտանգության գոտու շրջանը: