18/10/2019 11:40
Ֆրանսիայի ոստիկանությունը կանխել է սեպտեմբերի 11-ի ոճով ահաբեկչություն
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնում իրականացված ահաբեկչության ոճով հարձակում նախապատրաստելու կասկածանքով անձի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Քրիստոֆ Կաստաներին:
Նրա խոսքով՝ կասկածյալը «ոգեշնչվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունով» և պատրաստվում էր ինքնաթիռ առևանգել:
Այս ձերբակալությունով Ֆրանսիայում 2013 թվականից ի վեր կանխվել է 60-րդ ահաբեկչությունը:
Ոստիկանական աղբյուրները հայտնում են, որ ձերբակալվածը Ֆրանսիայի 30-ամյա քաղաքացի է: Ձերբակալությունը տեղի է ունեցել անցած ամիս: