18/10/2019 12:29
Վերջին մեկ տարվա ընթացքում դատարանների նկատմամբ ճնշումները խորացել են. Էլինար Վարդանյան
Հայաստանը կանգնած է իրավական լուրջ մարտահրավերների առջև։ Ամեն հաջորդ օրը վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում իրավական ռեպրեսիվ գործընթացներ։ Իրավական ռեպրեսիաները Հայաստանում այլևս իրականություն են, այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը։
Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում խորացել են ճնշումները դատարանների նկատմամբ։
«Շատացել են գործեր հորինելու գործընթացները։ Սա շատ մտահոգիչ է, և եթե իրավական համայնքը լռի այս ամենի վերաբերյալ, գնալով ավելի ենք խորանալու իրավական կամայականությունների փուլում»,- ասաց Էլինար Վարդանյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ իրենք գործարկում են My voice.am կայքը, որը հավակնում է դառնալ իրավաբանների հարթակ՝ կիսվելու ոլորտում առկա խնդիրներով։