18/10/2019 16:55
Էրդողանը սպառնում է ԱՄՆ-ին շարունակել գործողությունը Սիրիայում
Թուրքիան կշարունակի գործողությունը Սիրիայում, եթե ԱՄՆ-ն չպահի իր խոստումն՝ անվտանգության գոտու սահմաններից դուրս քրդական ուժերի նահանջի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը:
Հոկտեմբերի 9-ին Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողությունը սկսելու մասին, որն ուղղված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
Նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր, որ Թուրքիան կդադարեցնի Սիրիայի հյուսիսում գործողությունը, որպեսզի Քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին հնարավորություն տա 120 ժամվա ընթացքում անվտանգ գոտի հեռանալ: