18/10/2019 17:38
ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանել Եվրամիության արտադրանքի վրա
Միացյալ Նահանգներն ուրբաթ 10 տոկոսի չափով նոր մաքսատուրքեր է սահմանում Եվրամիության օդանավերի և 25 տոկոսի չափով՝ գյուղատնտեսական ու արդյունաբերական արտադրանքի վրա, այդ որոշումը դարձել է ԱՄՆ-ի 2004 թվականի հայցով Առևտրի համաշխարհային կազմակերպության Վեճերի լուծման մարմնի վճռի արդյունքը:
Հոկտեմբերի սկզբին ԱՀԿ-ի միջնորդ դատավորները հավաստել էին այն ապրանքների ծավալը, որոնց վրա կարող են լրացուցիչ ամերիկյան մաքսատուրքեր սահմանվել:
Airbus-ի սուբսիդավորման պատճառով Եվրամիության կողմից ԱՄՆ-ին պատճառված վնասի փոխհատուցման շրջանակում ամերիկյան կողմը կարող է ԵՄ-ի նկատմամբ պատասխան միջոցներ ձեռնարկել տարեկան 7,496 մլրդ դոլարը չգերազանցող գումարով, այն ժամանակ հայտնել էր կազմակերպությունը: