19/10/2019 11:48
Հնդկաստանում հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է
Հնդկաստանում 55-ամյա տղամարդը ուշքի է եկել սեփական հուղարկավորության և ճոճել գլուխը, հայտնում է AsiaOne-ը:
Հրապարակման համաձայն՝ տղամարդուն կորցրել էր գիտակցությունը, երբ արածեցնում էր այծերին: Ընտանիքը կարծել է, որ նա մահացել է և նրա համար հուղարկավորություն կազմակերպել:
Երբ մարմինն իջեցնում էին գերեզմանափոսի մեջ, ներկաներից մեկը նկատել է, որ տղամարդը ճոճում է գլուխը:
Վշտահար ընտանիքը ցնցվել է:
Արդյունքում տղամարդուն անմիջապես ուղարկել են հիվանդանոց: Նրա մոտ ախտորոշվել է բարձր ջերմություն, որի պատճառով էլ նա կորցրել էր գիտակցությունը։