19/10/2019 13:51
Կատալոնիայում անկարգությունների հետևանքով տուժել է մոտ 90 մարդ
Ընդհանուր գործադուլի օրը Կատալոնիայի տարբեր քաղաքներում անկարգությունների հետևանքով տուժել է մոտ 90 մարդ, հայտնել են բժիշկները:
Ըստ Կատալոնիայի շտապ բուժօգնության ծառայության՝ 89 մարդ դիմել է բժշկական օգնության, նրանցից 60-ը՝ Բարսելոնայում, որտեղ շարունակվում են արմատականների կողմից հրահրված անկարգությունները:
Տուժածներ կան Լլեյդայում, Տարրագոնայում և Ժիրոնայում: Իրավապահ մարմինների աշխատակիցների թվում կան վիրավորներ:
Կատալոնիայի իրավապահ մարմինները հայտնել են 31 ձերբակալվածի մասին: