21/10/2019 12:16
ՆԱՏՕ-ի ԽՎ-ում շեշտել ենք, որ Իրանի դեմ պատժամիջոցներից տուժում է նաև Հայաստանը. պատգամավոր
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում փորձել ենք քաղաքագիտական մակարդակում հարցապնդում ներկայացնել, թե որքանով են արևմտյան պատժամիջոցներն արդյունավետ Իրանի դեմ, ՆԱՏՕ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ասուլիսի ժամանակ այսօր ասաց պատվիրակության անդամ Վիկտոր Ենգիբարյանը։
«Վերջին 40 տարիների փորձը ցույց է տվել, որ այդ սանկցիաները, ցավոք սրտի, չեն հանգեցրել Իրանի և Արևմուտքի միջև բարեկամական հարաբերություններ ձևավորմանը։ Մենք, իհարկե, շեշտեցինք, որ բոլոր սանկցիաներից տուժում է ոչ միայն Իրանը, այլ նաև տարածաշրջանային մյուս երկրները, այդ թվում՝ Հայաստանը»,- նշեց բանախոսը։