21/10/2019 16:55
Մորալեսն առաջատարն է Բոլիվիայի նախագահի ընտրություններում
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն առաջատարն է պետության ղեկավարի ընտրություններում, բայց առայժմ անհրաժեշտ թվով ձայներ չի հավաքում առաջին փուլում հաղթելու համար, վկայում են այն տվյալները, որոնք հրապարակել է հանրապետության Բարձրագույն ընտրական դատարանը ձայների 95 տոկոսի հաշվումից հետո:
Այդ տվյալների համաձայն՝ Մորալեսի օգտին քվեարկել է ընտրողների 45,28 տոկոսը, նրա հիմնական մրցակցին՝ նախկին նախագահ Կառլոս Մեսային, պաշտպանել է ընտրողների 38,16 տոկոսը:
Երրորդ տեղն զբաղեցնում է Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունից թեկնածու Չի Յուն Չունգը՝ 8,77 տոկոս ձայներով:
Բոլիվիայում գործող օրենքների համաձայն՝ առաջին փուլում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ձայների 50 տոկոսից ավելին կամ 40 տոկոսից ավելին պայմանով, որ մոտակա մրցակցի նկատմամբ առավելությունը կազմի ոչ պակաս քան 10 տոկոս: Եթե բարձրագույն պաշտոնի հավակնորդներից ոչ մեկը չհասնի այդ արդյունքին, քվեարկության երկրորդ փուլը կկայանա դեկտեմբերին 15-ին: