21/10/2019 14:28
Ամստերդամի համալսարանում տեղի է ունեցել Սարա Քրոմբախի «Զիա Բունյաթովը և Ադրբեջանի անցյալի հորինվածքը» դոկտորական թեզի պաշտպանությունը
Հոկտեմբերի 18-ին Ամստերդամի համալսարանում տեղի է ունեցել Ամստերդամի համալսարանի գիտաշխատող Սարա Քրոմբախի «Զիա Բունյաթովը և Ադրբեջանի անցյալի հորինվածքը» դոկտորական թեզի պաշտպանությունը:
Թեզի պաշտպանությունից օրեր առաջ լույս է տեսել համանուն գիրքը, որը բաղկացած է երեք գլխից: Առաջին գլուխը պատմում է Ադրբեջանի պատմության կեղծարարության հայր համարվող գիտնական, ակադեմիկ Զիա Բունյաթովի կյանքը մինչև «պերեստորյկայի» տարիներ: Երկրորդ գլուխը նվիրված է Բունյաթովի՝ Ադրբեջանի պատմության «ստեղծման» մեջ ունցած ներդրմանն այս նույն ժամանակահտվածում: Երրորդ գլխում ներկայացված է Բունյաթովի կյանքն ու աշխատությունները «պերեստրոյակի» տարիներին, ԽՍՀՄ փլուզումը, ԼՂ հակամարտությունը և անկախության առաջին տարիները: Հեղինակն անդրադարձել է նաև ղարաբաղյան շարժման տարիներին Ադրբեջանում հայ բնակչության դեմ իրականացված ջարդերին:
Հետազոտությունն իրականացվել է Ադրբեջանի և Ռուսասատանի գիտական շրջանակների ներկայացուցիչների ու Բունյաթովի կնոջ հետ հարցազրույցների, ինչպես նաև Բունյաթովի աշխատությունների, հայ հետազոտողների ու պատմական աղբյուրների ուսումնասիրության հիման վրա:
Դոկտորական աշխատանքի պաշտպանությանը ներկա էր ավելի քան 300 մասնակից, այդ թվում Ադրբեջանում քաղաքական հալածանքներից ու բանտարկությունից հետո այժմ Նիդերլանդներում ապաստան գտած Լեյլա և Արիֆ Յունուսները:
Aysor.am-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունից հայտնեցին, որ միջոցառմանը ներկա է եղել նաև դեպանության աշխատակիցը: