21/10/2019 10:22
Թրամփը հակված է մոտ 200 զինվորականի թողնել Սիրիայի արևելքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է այն բանին, որ Սիրիայի արևելքում թողնվի մոտ 200 մարդուց բաղկացած զորակազմ, հայտնել է The New York Times թերթը:
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ենթադրվում է, որ խոսքը կարող է վերաբերել հատուկ նշանակության զորքերին: Նրանք կմասնակցեին «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, նաև «կարգելափակեին ռուսական ուժերի և սիրիական կառավարության կազմավորումների առաջխաղացումը» դեպի նավթաբեր շրջաններ:
Հոդվածում նշվում է, որ ամերիկացի զինվորականները կօգնեին քրդերին պահպանել հսկողությունը այդ շրջանների նկատմամբ:
Նաև նշվում է, որ ամերիկյան այդ ուժերը կարող էին տեղակայվել Սիրիայի և Իրաքի միջև սահմանում:
Աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ պաշտոնատարներն արդեն քննարկել են այդ հնարավորությունը: Հրապարակման մեջ արձանագրվում Է, որ Թրամփն ավելի վաղ քանիցս փոխել է իր պլանները Սիրիայի նկատմամբ: