21/10/2019 11:05
Չիլիում բողոքի ակցիաների հետևանքով զոհերի թիվը հասել է տասի
Չիլիում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է տասը մարդ, նրանց մեծ մասը զոհ է դարձել առևտրի կենտրոններում հրդեհներին, հայտնել են իշխանությունները:
Ավելի վաղ հաղորդվել էր չորս զոհի մասին. նրանք սուպերմարկետում հրդեհի զոհ էին դարձել:
«Ներքնազգեստի վաճառքի կենտրոնում հայտնաբերվել է հինգ դի», - ասել է քաղաքապետ Կարլա Ռուբիլարը: Այս խանութը կողոպտվել է կիրակի երեկոյան և ավելի ուշ այրվել: