21/10/2019 11:23
Սիրիայում ահաբեկիչներով 12 բանտ մնացել է առանց անվտանգության աշխատակիցների, հայտարարել է Շոյգուն
Թուրքական գործողությունների պատճառով Սիրիայում արտասահմանցի գրոհայիններով 12 բանտ մնացել է առանց անվտանգության աշխատակիցների, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Դա կարող է հանգեցնել ահաբեկիչների, այսպես կոչված, հակադարձ գաղթի դեպի իրենց պատմական հայրենիք», - ասել է նա՝ ելույթ ունենալով Պեկինի մեկնարկած ֆորումի լիագումար նիստում:
Նախարարը համաշխարհային հանրությանը կոչ է արել համախմբել ջանքերը՝ «ահաբեկիչների մարտահրավերներին, նրանց գաղափարախոսությանը և քարոզչությանը» դիմակայելու համար:
«Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը մեծ փորձ է ձեռք բերել այս ոլորտում, որը մենք պատրաստ ենք կիսել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մեր գործընկերների հետ», - հավելել է նա: