22/10/2019 14:19
Ամեն ինչ հնարավոր է, բացի նրանից, որ սա քաղաքական ճնշում է. Ալեն Սիմոնյանն՝ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին (Տեսանյութ)
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը բացառում է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ տեղի ունեցածը քաղաքական ճնշում է։
«Ամեն ինչ հնարավոր է, բացի նրանից, որ սա քաղաքական ճնշում է ու քաղաքական ենթատեքստ ունի», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Նա նշեց՝ ցավով է տեղեկացել այդ լուրի մասին։
Ալեն Սիմոնյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի ու ՍԴ ղեկավարի հետ կապված խնդիրը վաղուց կա։
«Այդ խնդիրը լուծվելու է», - ասաց նա։