22/10/2019 15:23
Կոպիտ ասած՝ իրենք իրենց գործընթացները բարդացրեցին. Արման Աբովյանը՝ նախարարների աշխատավարձի բարձրացման մասին (Տեսանյութ)
Յուրաքանչյուր ընթացք, որ տեղի է ունենում Հայաստանում, պետք է լինի պարզ և ակնհայտ, և այն չպետք է հանրության մոտ հարցեր առաջացնի ընդհանրապես, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն՝ անդրադառնալով նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ վարչապետի գաղտնի որոշմանը։
«Յուրաքանչյուր խնդիր, որն այսօր դառնում է քննարկվող, պետք է լինի բաց։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչի համար էր կառավարությունը ստիպված չհրապարակել այդ որոշումը։ Կոպիտ ասած՝ իրենք իրենց գործընթացները բարդացրեցին։ Նույնիսկ ամենալավ նպատակներով չի կարելի տեղեկությունը չհրապարակել։ Իշխանությունները, կարծում եմ, կտան բացատրություն, թե ինչումն էր հարցը», - ասաց Արման Աբովյանը։