22/10/2019 16:50
Նաիրի Հունանյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումին պատասխան կտրվի մինչև դեկտեմբերի 1-ը
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։
«Նաիրի Հունանյանը դիմումը ներկայացրել է 2019 թվականի սեպտեմբերի 11-ին», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Նոնա Նավիկյանը նշեց, որ Հունանյանի դիմումին պատասխան կտրվի 80-օրյա ժամկետում։