22/10/2019 13:33
Սա ուղղակի խայտառակություն է. Էդմոն Մարուքյանը՝ գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեմ չէ պարգևավճարներին։
«Ես դեմ չեմ, որ լավ աշխատող մարդկանց տան պարգևավճար, խնդիր չկա, ես գաղտնիության պրոցեսի հետ կապված խնդիր ունեմ, որ դա արվել է գաղտնի», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով «Հետք»-ի հրապարակմանը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանով բարձրացել է նախարարների ու փոխնախարարների աշխատավարձը։
«Սա ուղղակի խայտառակություն է, որովհետև եթե մի բան արվում է, դա պետք է անել բաց, հրապարակային, որովհետև նախարարները հանրային ծառայողներ են», - ասաց նա։
Էդմոն Մարուքյանը նշեց՝ ապշած է, որ երեկվանից այս ինֆորմացիան տարածվում է ու կառավարությունից որևէ ձայն չկա։
«Ամեն ինչի մասին խոսում են, բայց երբ որ կոնկրետ մեղադրանք կա իրենց հասցեին, չեն պատասխանում», - ասաց Մարուքյանը։