22/10/2019 18:03
Ասադը հայտարարել է, որ Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողն ու դրա բնական հարստությունները
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիային զավթողական պլանների մեջ է մեղադրել երկրի հյուսիսային շրջանների նկատմամբ:
Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի՝ Իդլիբի նահանգում ռազմաճակատի հատվածներից մեկում սիրիական զորամաս այցելության ժամանակ:
«Թուրքիայի նախագահը Սիրիայից գողացել է նրա նավթն ու հացահատիկը, նաև գործարաններ է դուրս բերել Հալեպից, իսկ այժմ Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողի մի մասը՝ դրա բնական հարստություններով», - գործակալությունը մեջբերել է Սիրիայի ղեկավարի խոսքը:
«Մենք ասել ենք ու շարունակում ենք ասել, որ Իդլիբի համար ճակատամարտը վճռորոշ նշանակություն ունի և անարխիային ու ահաբեկչությանը վերջ կդնի Սիրիայի բոլոր շրջաններում», - հայտարարել է Ասադը՝ դիմելով զինծառայողներին: