22/10/2019 14:27
Արսեն Բաբայանի ձերբակալման հիմքերը խարխուլ են. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)
Արսեն Բաբայանի ձերբակալության փաստին ես իրավական գնահատական տալ չեմ կարող, պետք է հիմքերն ուսամնասիրեմ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։
«Մի քանի իրավաբաններ արդեն հանդես են եկել պնդումով, որ Արսեն Բաբայանը 314 հոդվածի 1-ին մասով չէր կարող ձերբակալվել, քանի որ այդ հոդվածով կիրառելի է եղել համաներման մասին օրենքը։ Այս առումով ձերբակալման հիմքերը խարխուլ են», - ասաց Գևորգ Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, պատգամավորն ասաց, թե այդ հարցով արդեն իշխանությունները շտապել են գնահատականներ տալ։
«Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի խնդիրը քաղաքական է։ Այդպիսի պնդումով հանդես գալու համար վաղը մեր քթից են բերելու, որ ամեն ապաքաղաքական մարմնում մենք ասում ենք քաղաքական խնդիր կա», - ասաց Գևորգ Պետրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։