22/10/2019 18:47
Իրանի գլխավոր շտաբ. Թեհրանը և Մոսկվան կկարողանան կայունացնել Մերձավոր Արևելքի իրադրությունը
Անվտանգության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունն ազդում է Մերձավոր Արևելքում իրադրության վրա և թույլ կտա կայունացնել տարածաշրջանն ապագայում: Այս մասին Պեկինում անվտանգության հարցերին նվիրված Սյանշանի համաժողովի ընթացքում ТАСС-ին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ բրիգադի գեներալ Մեհդի Ռաբանին:
«Ցավոք, այժմ Մերձավոր Արևելքում անվտանգության ոլորտի իրադրությունն այնքան էլ լավ չէ: Սակայն այնպիսի երկրների համագործակցության շնորհիվ, ինչպիսին են Իրանն ու Ռուսաստանը, այդ ոլորտի իրադրությունը կբարելավվի: Մենք վստահ ենք դրանում», - ընդգծել է նա: