22/10/2019 09:31
«Հրապարակ». Հրայր Թովմասյանն ասել է՝ երբ հրաժարական կտա
«Հրապարակ» թերթը գրում է.
««Իշխանություններն առանձնապես շատ մեծ հույսեր չեն կապում Արման Բաբաջանյանի օրինագծի հետ, քանի որ դա կարող է հետևանքներ ունենալ մի քանի նախարարների, Արարատ Միրզոյանի, անգամ Նիկոլ Փաշինյանի նույնական կարգավիճակի հետ կապված։
Էլ չասենք, որ այդ դեպքում մեղքը ոչ թե Հրայր Թովմասյանինն է, այլ` առաջին հերթին Արա Բաբլոյանինը, որը նոր իշխանությունների համար նույնպես անձեռնմխելի է ոչ միայն այն պատճառով, որ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի առողջապահության նախարարը, այլև՝ որ հիմա Արսեն Թորոսյանի ոչ ֆորմալ խորհրդականն է։ Բանը չի հասնի դրան, փորձ է արվելու Հրայր Թովմասյանի հրաժարականի միջոցով հարցը լուծել»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:
Հնարավո՞ր է, այնուամենայնիվ, Հրայր Թովմասյանի նյարդերը տեղի տան, և նա հրաժարական տա։ «Այս բաստիոնը կանգուն է մնալու»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը և ավելացրեց, որ որոշ ժամանակ առաջ Հրայր Թովմասյանը կանչել է ՍԴ անդամներին, ասել՝ երբ ձեզնից 5-ը ցանկացած պահի կմտնեն ինձ մոտ ու կասեն, որ ես չեմ բավարարում ՍԴ պահանջներին, ինձնից դժգոհ են, այդ ժամանակ ես հրաժարական կտամ»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։