22/10/2019 19:48
Հյուսիսային Իռլանդիայում օրինականացվել են հղիության արհեստական ընդհատումներն ու միասեռ ամուսնությունները
Հյուսիսային Իռլանդիայում օրինականացվել են հղիության արհեստական ընդհատումներն ու միասեռ ամուսնությունները, հայտնում է «Sky News» հեռուստաալիքը:
Համապատասխան շտկումներն ամռանն առաջարկել են Լեյբորիստական կուսակցության պատգամավորները: Կեսգիշերին շտկումներն ուժի մեջ են մտել, որից հետո հյուսիսիռլանդացի պատգամավորները չեն կարողացել արգելափակել դրանք:
«Կանանց համար անվտանգ հղիության արհեստական ընդհատման ու միասեռ ամուսնություններն այժմ օրինական են Հյուսիսային Իռլանդիայում», - Twitter-ում հաստատել է լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը: