22/10/2019 19:59
Լուվրում բացվելու է Լեոնարդո դա Վինչիի աշխատանքների ցուցադրությունը (Տեսանյութ)
Լուվրում հոկտեմբերի 24-ին բացվելու է Լեոնարդո դա Վինչիի աշխատանքների ցուցադրությունը՝ նվիրված նկարչի մահվան 500-ամյակին: Դա Փարիզում մշակութային ամենախոշոր իրադարձություններից մեկն է:
Հենց Ֆրանսիայում է կյանքի վերջին տարիներն անցկացրել դա Վինչին: Այցելուները հնարավորություն կունենան տեսնել Վերածննդի դարաշրջանի նամակներ և քանդակներ, նաև 10-ը նկար, որոնք պատկանում են նկարչի վրձնին: Աշխատանքների շարքում է «Վիտրուվյան մարդը»: