22/10/2019 18:33
Պոմպեոն պատմել է Թրամփի՝ Թուրքիայի հետ պատերազմի պատրաստակամության մասին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների, բայց Վաշինգտոնը նախընտրում է «խաղաղություն պատերազմին»:
«Բայց եթե ռազմական գործողությունն անհրաժեշտ լինի, ապա դուք պետք է իմանաք, որ նախագահ Թրամփը լիովին պատրաստ է նման գործողություններ ձեռնարկելուն», - ասել է նա՝ CNBC- ին տված հարցազրույցում:
Հոկտեմբերի 9-ին Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողությունը սկսելու մասին, որն ուղղված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման դեմ: