22/10/2019 14:51
Էրդողանը հայտարարել է Սիրիայում գործողության վերսկսման պատրաստակամության մասին
Թուրքիան կվերսկսի գործողությունները Սիրիայի հյուսիսում, եթե 120 ժամ անց ԱՄՆ-ն չկատարի քրդական ուժերն անվտանգության գոտուց դուրս բերելու պայմանավորվածությունը, հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ «Anadolu»-ի՝ նախագահը համապատասխան հայտարարություն է արել նախքան Սոչի մեկնելը:
Էրդողանի խոսքով՝ հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանակում «վնասազերծվել է» 775 ահաբեկիչ:
Նա տեղեկացրել է, որ սպանվել է թուրք 7 զինծառայող, Սիրիական ազգային ընդդիմադիր բանակի 79 մարտիկ և Թուրքիայի 20 քաղաքացիական անձ:
Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի բանակցելու քրդերի հետ: