22/10/2019 18:56
Տուսկը հայտարարել է, որ Եվրամիությունը երբեք չի համաձայնի «կոշտ» Brexit-ին
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիությունը երբեք չի ընդունի ԵՄ-ից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը:
«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Բայց մի բան պետք է հասկանալի լինի. ինչպես ես շաբաթ օրն ասացի (Մեծ Բրիտանիայի) վարչապետ Ջոնսոնին, «կոշտ» Brexit-ը երբեք չի լինի մեր որոշումը», - ասված է Տուսկի՝ Եվրախորհրդարանին ուղղված հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի:
Փաստաթղթում նշվում է, որ այժմ Տուսկը ԵՄ-ի ղեկավարների հետ կոնսուլտացիաներ է վարում Brexit-ի հետաձգման վերաբերյալ Լոնդոնի խնդրանքի շուրջ:
Այդ հարցի վերաբերյալ ԵՄ-ի որոշումը սպասվում է «առաջիկա օրերին»: