22/10/2019 18:07
Չիլիում զինվորական բեռնատարը անցել է ցուցարարներից մեկի վրայով
Չիլիում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ զինվորական բեռնատարը անցել է ցուցարարներից մեկի վրայով, տղամարդը մահացել է, հայտնում է «BioBioChile» ռադիոկայանը:
22 տարեկան տղամարդը Տալկահուանո քաղաքում վրաերթի է ենթարկվել զինվորական բեռնատարի կողմից: Հաղորդվում է, որ զինվորականները դեպքի վայր են ժամանել ավազակային հարձակման դեպքերի պատճառով: Զինվորականների ժամանելուց հետո մի քանի մարդ փորձել է փախչել, բեռնատարը հարվածել է փախչողներից մեկին, քանի որ վարորդը «չի կարողացել արգելակել»:
Բողոքի ցույցերը Չիլիում սկսվել են այն բանի պատճառով, որ հոկտեմբերի 6-ին իշխանությունները որոշել են մետրոյի տոմսերը թանկացնել 30 պեսոյով (0.042 դոլար):