22/10/2019 20:37
Գունագեղ օդապարուկներ՝ Գոցո կղզում (Տեսանյութ)
Մալթայի Գոցո կղզում ավարտվել է օդապարուկների միջազգային փառատոնը: Այս տարի Գհարբ ավանի փողոցները զարդարել է 2000 օդապարուկ:
Բացի մրցույթներից, փառատոնում անցկացվել են վարպետաց դասեր: Գոցո կղզում օդապարուկների ստեղծման ավանդույթն ունի դարերի պատմություն: Դրանք հիմնականում օգտագործվում էին զորքերին հաղորդագրություններ փոխանցելու և հեռավորության չափման համար: