22/10/2019 19:09
«Ռեալին» և «Բարսելոնային» խնդրում են Էլ Կլասիկոյի համար համաձայնեցնել նոր ժամկետ
Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ» խաղի նոր ամսաթիվը դեռ որոշված չէ: Խաղը պետք է կայանար հոկտեմբերի 26-ին, բայց Կատալոնիայի բողոքի ցույցերի պատճառով այն հետաձգվել է անորոշ ժամանակով:
Marca-ի փոխանցմամբ՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցութային հանձնաժողովը դեռ չի կարողացել նոր ժամկետ սահմանել:
Ֆեդերացիան ակումբներին խնդրել է համաձայնության գալ այս հարցի շուրջ, բայց մինչ օրս նրանց դա չի հաջողվել: Հանձնաժողովը կանցկացնի նոր հանդիպում, որտեղ կքննարկի առկա բոլոր առաջարկները: