22/10/2019 17:22
Դերասան Արտյոմ Կարապետյանը Հայաստան է վերադարձել
Դերասան Արտյոմ Կարապետյանը, կամ, ինչպես հանրության մեջ է ավելի հայտնի՝ «Վերվարածներ»-ի Կնյազն ու «Բանակում»-ի Մինասը տևական բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել: Դերասանը ընտանիքի հետ Ռուսաստան էր մեկնել շուրջ 7 տարի առաջ:
Aysor.am-ի հետ զրույցում դեռևս 2 տարի առաջ վերջինս պատմել էր հեռանալու շարժառիթի ու Սանկտ Պետերբուրգում ծավալող գործունեության մասին:
Ընդամենը 2-3 օր է, ինչ դերասանը հայրենիքում է, բայց արդեն հասցրել է մասնագիտական առաջարկներ ստանալ, թեև բոլորն էլ դեռևս քննարկման փուլում են:
«Եթերի հետ կապված դեռևս ոչինչ չեմ կարող ասել: Առաջարկներ կան, բայց կխոսենք միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ հստակ լինի», - մեր հարցին ի պատասխան՝ կտեսնե՞նք նրան էկրաններին, թե՞ ոչ, պատասխանեց դերասանը:
Երկրից հեռանալու ու վերադարձի հիմնական պատճառների, օտարության մեջ ունեցած դժվարությունների, նոր գործունեության մասին Արտյոմ Կարապետյանի հետ հարցազրույցն Aysor.am-ը կներկայացնի առաջիկայում: