23/10/2019 16:38
Nike-ի գլխավոր տնօրենը լքում է պաշտոնը՝ 13 տարվա աշխատանքից հետո
13 տարվա աշխատանքից հետո Nike-ի գլխավոր տնօրեն Մարկ Պարկերը կլքի այդ պաշտոնը, ասված է ընկերության պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:
Նրան փոխարինելու է Ջոն Դոնահոուն, որը 2014 թվականից Nike-ի տնօրենների խորհրդի անդամ է: Նա նաև «ServiceNow»-ի նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենն է, որն ամպային ITSM պլատֆորմի արտադրողների գլոբալ առաջատարն է:
Նա նաև «PayPal Holdings»-ի նախագահն է: 2008թ.-ից 2015 թվականներին նա եղել է of eBay-ի նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը: