23/10/2019 21:08
Արսեն Բաբայանի ազատության հարցով դատարանի որոշումը կհրապարակվի վաղը. նիստն ավարտվեց
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցի հարցով նիստն ավարտվեց, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Նիստն ավարտվեց։ Արսեն Բաբայանի ազատության հարցով դատական ակտի հրապարակումը վաղը՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին», - գրել է Մելիքյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:
Բաբայանը ձերբակալվել է, նրա պաշտպանները բողոքարկել են ձերբակալության մասին որոշումը։