23/10/2019 14:47
Ինձ կարող են մի բանում մեղադրել. ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, այդ հարցում հստակ կա մեղադրանք. Բաբլոյան
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը վստահեցնում է՝ ամեն ինչ արել է օրենքի ու Սահմանադրությանը համաձայն։
«Մի բան կարող եմ ասել, որ ես ամեն ինչ արել եմ օրենքին ու Սահմանադրությանը համաձայն», - լրագրողների խնդրանքով ասաց Բաբլոյանն՝ անդրադառնալով իրեն որպես կասկածյալ ներգրավելուն։
ԱԺ նախկին նախագահն ասաց, թե մի քիչ նեղված է ՀՀ իրավապահներից։
«Մի քիչ նեղված եմ իրավապահ մարմիններից, բազմիցս բացատրեցի, որ 20 տարի է ՝ պատրաստվել եմ վիրահատությանը, նրանք ասին՝ դուք պետք է անհապաղ գաք, ես չուզեցա, որ հասարակությունը կարծի, թե ես խուսափում եմ ու անձամբ այցելեցի», - ասաց Բաբլոյանը։
Նա նշեց, թե մի բանում է վստահ. «Ինձ կարող են մի բանում մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, այդ հարցում հստակ կա մեղադրանք: Դա առանձին, արդեն, քննություն կլինի, եթե որոշեն դա քննել, կհաստատեն», - ասաց Արա Բաբլոյանը։
Հիշեցնենք՝ ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով: