23/10/2019 15:59
ՀՔԾ-ն Արա Բաբլոյանին ստիպել է կիսատ թողնել Հայաստանում առաջին անգամ կատարվող լյարդի փոխպատվաստման վիրահատությունը (Տեսանյութ)
ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ նեղված է իրավապահներից, քանի որ բազմիցս բացատրել է, որ ինքը երեկ շատ կարևոր վիրահատություն ուներ, որին պատրաստվել են 20 տարի, սակայն ՀՔԾ-ից պնդել են, որ Բաբլոյանը անհապաղ ներկայանա հարցաքննության:
«Ես չուզեցա, որ հասարակությունը կարծի, թե ես խուսափում եմ ու անձամբ այցելեցի», - ասել է Բաբլոյանը:
Aysor.am-ը պարզել է, որ խոսքը Արաբկիր բուժկենտրոնում երեկ հայ և բելառուս բժիշկների կոմից իրականացված վիրահատության մասին է: Բանն այն է, որ երեկ առաջին անգամ Հայաստանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային՝ կենդանի դոնորից:
Սա բացառիկ դեպք է Հայաստանի առողջապահության պատմության մեջ և անհասկանալի է՝ ինչո՞ւ է ՀՔԾ-ին պարտադրել բժշկին կիսատ թողնել նման կարևոր վիրահատությունը: Ի՞նչ կպատահեր, եթե Արա Բաբոլյանն այսօր ներկայանար հարցաքննության:
Պատասխանը պարզ է՝ ոչ մի առանձնահատուկ բան, քանի որ երեկ Բաբլոյանն ընդամենը հարցաքննվել է՝ ստանալով կասկածյալի կարգավիճակ: