23/10/2019 17:10
ԵԺԿ-ն մտահոգված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և նրա հանդեպ սպառնալիքներով
Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը թվիտերյան իր պաշտոնական էջում անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և նրա հանդեպ սպառնալիքներով:
Հայաստանում սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն:
Հայաստանի գործող իշխանությունները պետք հավատարիմ մնան Սահմանադրությանը, երախշավորեն իշխանությունների հակակշռման, փոխզսպման և տարանջատման սկզբունքները:
ԵԺԿ-ն հորդորում է Եվրոպական և այլ միջազգային կառույցներին համակ ուշադրությամբ հետևել իրավիճակին և կանխել ցանկացած զարգացումներ, որոնք կարող են խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում», - գրել է Ժոզեֆ Դոլը։